Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Ծաղկահովիտ գյուղում. վարորդը տեղում մահացել է


  
դիտումներ: 134

«911» ծառայություն հունվարի 11-ին, ժամը 09:51-ին տեղեկություն է հաղորդվել,

որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Անկախին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: