Հայերեն   English   Русский  

Հայաստանի թիվ 1 ատելության խոսք տարածողը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հես ա ասեմ, ինչու։


Հովհաննես Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 677

Ատելության խոսքի դեմ օրենքի նախագծի հետ կապված։

Հայաստանի թիվ 1 ատելության խոսք տարածողը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հես ա ասեմ, ինչու։

Գոյություն ունի ատելության խոսքը չափելու սանդղակ, որտեղ հաշվի ա առնվում, թե ով ա տարածել ատելության խոսքը (եթե իշխանության ներկայացուցիչ ա, ապա ատելության խոսքն առավել վտանգավոր ա դառնում), ինչ մասշտաբի ա տարածվել, ինչ բնույթի ա խոսքը, այսինքն՝ արդյոք քավության նոխազի թեմա է, խտրականության կոչ է, սպառնալիք է, բռնության կոչ է, և ինչ պարբերականությամբ է արվում։

Էդ սանդղակով Հայաստանում ամենավտանգավոր ատելության խոսք տարածողը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Էսպես՝ անձի առումով նրանից հնչած ատելության կոչը ամենավտանգավորն է, նրա ատելության քարոզը (որ դատական համակարգը տեր է փնտրում, որ դատավորները պատերի տակ վնգստում են, օլիգարխների և բարձրասիճան պաշտոնյաների թիկնազորին պառկեցնել ասֆալտին, «էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից», ևայլն, ևայլն, ևայլն (կարող եք ավելացնել)) տարածվել է կես միլիոնից ավելի լսարան ունեցող ֆեյսբուքյան էջով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գրեթե բոլոր լրատվամիջոցներով, սոցիալական մեդիաներով, համացանցով, նրա ատելության քարոզը պարունակում է նաև բռնության կոչ, պարբերականությունը ևս առկա է։

Ատելության խոսքի դեմ պայքարում հաճախ նշվում ա, որ խոսքի ազատությունն ունի սահմանափակում։ Ճիշտ ա։ Այդ սահմանափակումը բխում ա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասից, որը կոնվենցիայի տառին համապատասխան խախտել ա երկրի վարչապետն ու մի շարք պատգամավորներ՝ դատարանները շրջափակելու կոչով։ Քանի որ հոդվածում, ամեն ինչից զատ, գրած ա, որ խոսքի ազատությունը սահմանափակվում ա արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը ապահովելու նպատակով։

Էս ամենը ենթադրության, կուզեք վստահության, տեղ ա տալիս, որ օրենքն արդար չի գործածվելու։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: