Հայերեն   English   Русский  

Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան


  
դիտումներ: 571

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան:

Անկախին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանին, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: