Հայերեն   English   Русский  

Այսուհետ, իմ կարծիքով, նույն ոճի մոտեցում ու գնահատականներ, կոմպրոմատներ կլինեն ձեր հասցեին


Ռոբերտ Մելքոնյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 352

Բայց վստա՞հ եք, որ նման կոմպրոմատների պանդորայի արկղը բացելուց հետո, ինքներդ ու ձեր մտերիմները չեք հայտնվի այդ ջրապտույտում, այդ փոքրոգի ու անբարոյական ճահճում, ձեր սիրած զուգարանակոնքում...

Կան բարոյական նորմեր, սահմաններ, որոնք չպետք է հատել, չպետք է անցնել...Չնայած ինչ եմ ասում, դուք վաղուց արդեն ապացուցել եք, որ բարոյականությունից հեռու եք մղոններով...

Փոքրոգի եք ու հիշաչար...
Իսկ այդ ՍԴ դատավորներին ես կոչ եմ անում չենթարկվել այդ շանտաժներին և հրաժարական չտալ...Իսկ իրենց ընտանիքներին ու հանրությանը ողջամիտ ու խելացի, իրավիճակի գիտակցման ու կարևորման ունակություն և գիտակից մոտեցում եմ ակնկալում...
Այսուհետ, իմ կարծիքով, նույն ոճի մոտեցում ու գնահատականներ, կոմպրոմատներ կլինեն ձեր հասցեին՝ քաջնազարներ, սորոսի վաստակներ, փողոցից պաշտոնների կարգվածներ, բանակից փախածներ...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: