Հայերեն   English   Русский  

Թաթուլ Հակոբյանի հիշյալ գրառումն ի՞նչ նպատակ ու իմաստ կարող է ունենալ, եթե ոչ ամենալավ դեպքում բացասական տրամադրության ստեղծում Արցախի դեմ


Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 532

Երբ նույնիսկ իրանցիներն այս օրերին չեն հիշում 1994 թվականին հայկական ուժերի միջոցով իրանական ինքնաթիռի կործանման դեպքը,

լրագրող Թաթուլ Հակոբյանի հիշյալ գրառումն ի՞նչ նպատակ ու իմաստ կարող է ունենալ, եթե ոչ ամենալավ դեպքում բացասական տրամադրության ստեղծում Արցախի դեմ:

Ի դեպ, հայկական ուժերի կողմից խոցվածը լոգեստիկական նպատակներով օգտագործվող C-130 տեսակի ռազմական ինքնաթիռ էր, իսկ վերջին օրերին Իրանի ՀՕՊ-ի միջոցով խոցվածը ճամբորդատար Բուինգ տեսակի:

Հ.Գ. Երկրորդ նկարը վերջին 50 տարիների ընթացքում հրթիռի միջոցով խոցված ճամբորդատար օդանավերն է ներկայացնում, որը տպագրվել է Իրանի ԶԼՄ-ներում և որտեղ մատնանշում չկա Թաթուլ Հակոբյանի ընդգծած դեպքի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: