Հայերեն   English   Русский  

Փոքրիկ երկրներում, մարդիկ մանրանում են, փոքրանում, սրբություն ու հարգելու, պաշտելու ոչինչ չեն թողնում՝ ոչ պաշտոնյա, ոչ եկեղեցական, ոչ արվեստի ու սպորտի ներկայացուցիչ


Դավիթ Վանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 433

Փոքրիկ երկրներում մարդիկ, բոլորը բոլորին ճանաչում են։ Իսկ եթե ոչ, ապա, տեղն են բերում, իմանում են՝ ո՞վ է, ի՞նչ է, ումնանցի՞ է։

Փոքրիկ երկրներում մարդիկ իրար քննարկում, մերկացնում են այնքան, որ ոչ մի գաղտնիք չի մնում։ Բոլորը գիտեն, թե ո՞վ ի՞նչ է շնչում, ում հետ է խմում, ում հետ գիշերում։

Փոքրիկ երկրներում, մարդիկ մանրանում են, փոքրանում, սրբություն ու հարգելու, պաշտելու ոչինչ չեն թողնում՝ ոչ պաշտոնյա, ոչ եկեղեցական, ոչ արվեստի ու սպորտի ներկայացուցիչ։

Իսկ եթե հանկարծ այդպիսի մեկը կա, ապա, բավական է հրաման ու հրահանգ ստանան իրենց տերերից՝ ժամանակակից օնլայն պախարակիչ - ֆեյքերը, և մարդուն առնում են իրենց ճիրանների մեջ ու սկսում են փնովել, փչացնել։

Գիտե՞ք, թե ինչու՞ է այդպես։ Կենսատարածքի ու մարդաքանակի փոքր լինելուց է, և երկուսն էլ պիտի մեծացնենք ու Հայաստանին անհանգտացնող հարցերը Հայաստանից դուրս լուծենք։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: