Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ձերբակալվել է ցուցարարներին հրահրելու և կասկածելի բնույթի կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու մեղադրանքով
Աննա Աբրահամյան,ֆբ գրառում
համալրելով, սիէնէնի ու բիբիսիկի տարածած լոզունգներով ու ներկայացնելով ցույցերը որպես «ինքնաբուխ»... Լու՞րջ... Դուք իրո՞ք կարծում եք, որ հազար ձևերով այս մեկ տարվա ընթացքում թե՛ Իրանի ներսում գունավոր հեղափոխություն անելու, թե՛ Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ զորքեր համալրելու բազմամիլիարդանոց ծրագրերը տեղ են թողնում ինչ–որ «ինքնաբուխի» համա՞ր...
Ու դեռ օր առաջ Գեներալ Սոլեյմանիին հրաժեշտ տվող բազմամիլիոնանոց սգո թափորներն այսօր ինքնաթիռի պատճառով կարծիքը փոխել են Սոլեյմանիի կատարած գործի մասին ու «չոռուցավ» են թափում իր վրա ու Խամենեյի հրաժարականն են պահանջում, երբ պատերազմական գործողությունները կարող են բռնկվել ցանկացած պահի՞:
ՀՈ ԴՈՒՔ ՀԱ՛Վ ՉԵՔ!!
Վերջին 3 ամիսների ընթացքում քանի սորոսի ծռերի յաֆկաներ են բացահայտել, տեղյակ չեք, այսպես կոչված «չհամակարգված», իսկ իրականում չերեզ սաուդիտներ, բայց իսրայելական սցենարով աշխատող, ընդդիմադիրներից ու իրենց զինանոցներից տեղյակ չեք, բայց 100% վստահ եք, որ էս նեղ մաջալին «ինքնաբուխ» ցույցեր ե՞ն կազմակերպվել:
Այս ցույցերն ավելի են հավաստիացնում Իրանական այն օրենսդիրների, ինչպես և մի շարք օտարերկյա փորձագետների կողմից առաջադրված վարկածն առ այն, որ հնարավոր է դրսի ուժերին սպասարկող ինչ–որ մի օղակ ընդգրկված է եղել քաղաքացիական ինքնաթիռը հարվածելու գործում, ինչն ուսումնասիրվելու է գործի քննության ընթացքում:
Հա, ու քանի դեռ արդեն իսկ տեղի ունեցող այս լարված իրադարձությունների հետ կապված` ևս մի քանի տուփ գեոպոլիծիկներ ծնվեցին վերջին մեկ ժամվա ընթացքում, տեղեկացնեմ, որ Իրաքում ԱՄՆ զինուժը շարունակել է Իրաքի շիիտական ռազմական ստորաբաժանումների առաջնորդների դեմ հարձակումները և քանի դուք ցույցերի հնչյունների տակ պոպկորն էիք վայելում, սպանել են ևս մի բարձրաստիճան ռազմական գործչի և նրան ուղեկցող 3 զինվորականների:
ԵՐԿՈՒ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐՆ ԷԼ տալիս են ամփոփիչ, ստրատեգիապես համընթաց զարգացող պատկեր առ այն, թե ինչպես ԱՄՆ–ը շարունակում է պատերազմ հրահրելու գործողություններ իրականացնել թե՛ Իրանի ներսում, թե՛ անմիջապես Իրանի սահմանների մոտ` հետամուտ լինելով իր ամենևին չփոխված գեոքաղաքական խնդիրների իրագործմանը:
Հ.Գ. ՀԱՎԵԼՈՒՄ ԱՅՍ ՍՏԱՏՈՒՍԸ ԳՐԵԼՈՒՑ ԿԵՍ ԺԱՄ ԱՆՑ
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը գտնվելիս է եղել Ամիր Կաբիր համալսարանի տարածքում, ցուցարարների շարքում և ձերբակալվել է` ցուցարարներին հրահրելու և կասկածելի բնույթի կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու մեղադրանքով: Վաղն առավոտյան նա բացատրություն է տալու Իրանի ԱԳՆ–ում, ինչից հետո գործի քննությունը կշարունակվի: Մեծ Բրիտանիայի դեսպանն ընտրել էր համալսարանի դիմաց գտնվող խանութի տարածքը` այնտեղից ցույցերի կոորդինացիոն գործողություններ իրականացնելու համար:
#մեռա_ասելով
#ով_քնած_է_արթուն_կացեք
#ով_արթուն_է_հերիք_կուտ_ուտեք
#դուք_ուտում_եք_իմ_սիրտն_ա_խառնում