Հայերեն   English   Русский  

Բակո Սահակյանը, ՊԲ ղեկավար Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է գործող մի շարք զորամասերում


  
դիտումներ: 263

Հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ,

աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների:

Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում

Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից, լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները:

Նշված զորամասերում շահագործման են հանձնվել նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները կգտնվեն համապատասխան ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն:

Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում

Աշխատանքային շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել զինվորականներին ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետագա աշխատանքները առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: