Հայերեն   English   Русский  

​«ԵՐԿԱԹՅԱ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 166

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «հիմնավոր» բացատրություն տվեց Մարալիկի ծննդատան փակման կապակցությամբ․

«Մենք որեւէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարի քչացում չենք անում, որովհետեւ միեւնույն է այդ գումարները տրվելու են այլ բժշկական կենտրոնի: Օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտիկը Արթիկի բժշկական կենտրոնն է, որը տասնհինգ կիլոմետր է հեռու Մարալիկից, Ծաղկահովիտի դեպքում՝ Ապարանի բժշկական կենտրոնը, Եղվարդի դեպքում՝ Երեւանը»,- հայտնեց նախարարը («Առավոտ»):

Իսկապես, ի՜նչ է որ տասնհինգ կիլոմետրը ՀՀ «հպարտ» քաղաքացիների համար։ Ամեն հղի կին մինչ ծննդաբերելը, քանի՞ անգամ պետք է տաքսիով Մարալիկից մեկնի Արթիկ և վերադառնա։ Արթիկի ծննդատանը մի քանի օր ,ծննդաբերելուց հետո, հարազատների տաքսիով այցելությունները եթե նույնպես հաշվենք, ապա մի քանի տասնյակ հազար, եթե ոչ ավելի դրամ ծախսերն ըստ նախարարի, հավանաբար մեծ գումարներ չեն։

Հարգելի պարոն նախարար, ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաև բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ, ինչպես նաև չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից և նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ ,վերադառնալը , և հոգս է և նկատելի ծախս։

Հ․Գ, Իսկ եթե հանկարծ․ որև հղի կնոջ երկունքի ցավերը սկսվեն ժամանակից շուտ և դժբախտ դեպք արձանագրվի, հավանաբար նախարարը նույնպես կբացատրի․ «Միևնույնն է անկախ ծննդատունը փակելուց, դեպքը պատահելու էր, եթե հարց կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն»։ Ծանոթ ձևակերպում է, չէ՞։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: