Հայերեն   English   Русский  

«Ռոման» պարտվեց «Յուվենթուսին»`1:2


  
դիտումներ: 63

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» ընդունեց չեմպիոն «Յուվենթուսին»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։


Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց «Յուվենթուսի» թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը։ 7 րոպե անց պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։
«Ռոման» երկրորդ խաղակեսում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը Պերոտիի գոլի շնորհիվ:
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը։
«Յուվենթուսը» 48 միավորով առաջին տեղում է և 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Ռոման» 35 միավորով 5-րդն է։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: