Հայերեն   English   Русский  

Թալին-Արտենի ճանապարհին «DAF» բեռնատարը շրջվել է. 15 մեքենա արգելափակվել է


  
դիտումներ: 330

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 12-ին, ժամը 22:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված ավտոմեքենաներ:

Փրկարարները հոսանքազրկել են «DAF» մակնիշի բեռնատարը և արգելափակումից դուրս բերել մոտ 15 ավտոմեքենա: «DAF» մակնիշի բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: