Հայերեն   English   Русский  

Գյումրիում «Mercedes Vito»-ն բախվել է սյանը եւ բռնկվել. վիրավորներին հասցրել են հիվանդանոց


  
դիտումներ: 579

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 02:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը եւ բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ 29-ամյա Արթուր Ղ.-ն եւ ուղեւոր 29-ամյա Անի Մ.-ն հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 02:57-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: