Հայերեն   English   Русский  

Իրանի զինվորականները ներողություն են խնդրել ուկրաինական խոցված ինքնաթիռի համար


  
դիտումներ: 56

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն Է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին հղում անելով ISNA գործակալությանը:

Սալամիի խոսքով՝ իրանցի զինվորականները սխալ են թույլ տվել, որի ատճառով զոհվել են մեծ թվով իրենց հայրենակիցներ:

«Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում»,- ասել Է գեներալը, հավելելով, որ ինքը դեռ երբեք նման ամոթալի վիճակում չի եղել:

Ավելի վաղ ներողություն Է խնդրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ամբողջությամբ ընդունել Է, որ ողբերգությունը տեղի Է ունեցել իրանցի զինվորականների սխալ գործողությունների հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: