Հայերեն   English   Русский  

​Հայաստանի Հանրապետությունը՝ ոչ երեկ, ոչ էլ այսօր քաղաքացու ու մարդու կողքին չէ


Դավիթ Վանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 104

Չէ։ Հարկահավաքի, ոստիկանի ու նրա տուգանքի ետևում է, խաղադրույքային կազմակերպությունների ու օֆշորային հանքարդյունաբերողների հետ է, օլիգարխների հովանավորն է,

բանկերի ու բարձր տոկոսադրույքով ճորտացնող ֆինանսական կազմակերպությունների, լոմբարդների ու ամենատարբեր գրավատների կողքին է։

Հայաստանի Հանրապետությունը, էլեկտրականության, գազի ու տաք ջրի արտասահմանյան մատակարարների, ու չմուծելու պատճառով առաջին իսկ օրը, քաղաքացուն՝ անկախ նրանից, երեխա ու ծեր, հիվանդ ու հղի կին կան այդ տանը, թե՞ ոչ, այդ համակարգերից անջատողի կողքին է։ Կարծես թե չի կարելի ժամանակ տալ, մեկ կամ երկու շաբաթ, մինչև մարդը կարողանա վճարել։ Չէ։ Ո՞նց կլինի։ Ինչպե՞ս տանից չհանել մարդուն, ու հազար դոլար պարտքի դիմաց չվաճառել նրա հայրական տունը։ Ոչինչ, որ այդ տանը գրանցված անչափահասներ կան։ Ուղղակի ՀՀ քաղաքացու կողքին պետություն չկա։ Հեղափոխությու՞ն՝ կա, թավի՞շ՝ կա, դրական հաշվետվություննե՞ր, այո, կան, բայց արդարություն ու խիղճ՝ Հայաստանում չկա։

Հ․Գ․
Հիշու՞մ եք հեղափոխության առաջին օրերին տեսախցիկներ փակող, տուգանել արգելող, ոգևորված ու մեծահոգի Նիկոլին։ Լավ եք անում, որովհետև այդ հիշողություններով մի տասը տարի դեռ ապրելու եք։

Դեպի Արարատ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: