Հայերեն   English   Русский  

Վարքի կանոններ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ-ի հաղորդագրությունը (լուսանկար)


  
դիտումներ: 668

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում:

Պայթուցիկ նյութերի տեղադրման հնարավոր վայրեր` մետրոյի եւ երկթագծի կայաններ, խանութներ եւ շուկաներ, մարզադաշտեր, գիշերային ակումբներ եւ տրանսպորտային միջոցներ, կենսապահովման օբյեկտներ, ուսումնական հաստատություններ, բուհաստատություններ եւ այլն:

Պայթուցիկ նյութերի հնարավոր առկայության նշաններն են` շենքերի, շինություննեերի մոտակայքում կայանված տիրազուրկ ավտոմեքենաներ, տիրազուրկ ճամպրուկներ, պայուսակներ, փաթեթներ, պարկեր, արկղեր, տուփեր, հայտնաբերված առարկայից եկող ձայն, լարերի ալեհավաքների, կպչուն ժապավենի առկայություն, հայտնաբերված առարկայի արտասովոր տեղադրում եւ այլն:

Կասկածելի առարկա հայտնաբերելիս անմիջապես հայտնել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին կամ ԱԻՆ հերթապահ ծառայությանը, ոչ մի դեպքում առարկային չմոտենալ, չդիպչել, չտալ ուրիշներին, սպասել մինչեւ ժամանի ոստիկանությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: