Հայերեն   English   Русский  

Փետրվարից Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը. Դավիթ Անանյան


  
դիտումներ: 312

Այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ

Լարսի անցակետում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել է կառավարություն:

Նրա խոսքով, հիմա տարբեր գերատեսչությունների կարծիքներն են հավաքում, արդեն ունենք ԱԳՆ-ի տեսակետը. «Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին, նշանակում կունենանք և փետրվարից արդեն Լարսի անցակետում կունենանք մեր ներկայացուցիչը»:

Դավիթ Անանյանը հավելեց, որ գործնականում ռուս գործընկերների հետ որեւէ խնդիր չունեն. «Ուղղակի ամեն դեպքի համար համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք մեր գործընկերների հետ աշխատել եւ բոլոր խնդիրները կարգավորել: Առանց ներկայացուցչի, դա ավելի շատ ջանք է պահանջում

Գործնականում եղել են մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք եւ ի պատիվ մեր ռուս գործընկերների, արագ լուծումներ են տրվել դրանց՝ լինի կասկած, որ հերքվել է, լինի ժամկետի խնդիր, կամ փչացող ապրանք: Մենք որեւէ խնդիր չունենք Լարսի անցակետում»,-ասաց ՊԵԿ նախագահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: