Հայերեն   English   Русский  

Ամանորի օրերին ՀԴՄ կտրոնների թիվը աճել է 32 տոկոսով, իսկ միայն Սյունիքում՝ 124 տոկոսով. Դավիթ Անանյան


  
դիտումներ: 65

Այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ

դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հանրապետությունում ՀԴՄ կտրոնների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 32 տոկոսով:

Նրա խոսքով, մոտ 10,5 մլն ՀԴՄ կտրոն է տրամադրվել նախորդ տարվա ավելի քան 7 մլն-ի փոխարեն. «Շուրջ 22 տոկոս ավելացել է շրջանառությունը. 51 մլրդ դրամի շրջանառություն է եղել նախորդ տարվա 42 մլրդ դրամի փոխարեն:Կարեւորը այն է, որ Երեւանում այդ ցուցանիշները պակաս են ընդհանուրից: Օրինակ, այդ 22 տոկոսի մեջ Երեւանի տոկոսը 15 է: Դրա փոխարեն օրինակ Սյունիքում ՀԴՄ կտրոնների թիվն աճել է 124 տոկոսով, շրջանառությունը՝ 97 տոկոսով: Գյումրիում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 99 տոկոսով, շրջանառությունը մոտ 70 տոկոսով»,-ասաց Դավիթ Անանյանը:

«Սա մեզ պետք էր, որ հասկանանք, որ Ամանորի տոնակատարության ժամանակ ոչ միայն աշխուժություն է եղել, այլ նաեւ հարկային հսկողության առումով տարածաշրջաններում ավելի լավ վիճակ է եղել: Մարզերում այս ցուցանիշները մեզ ոգեւորում են: Մենք ունենք հարկային կարգապահության աննախադեպ աճ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: