Հայերեն   English   Русский  

Կառավարության հետ քննարկումներ ենք սկսել տարածքների շուրջ, որտեղ Հանրային խորհուրդը պետք է ծավալի իր գործունեությունը. Ստյոպա Սաֆարյան


  
դիտումներ: 177

Այսօր՝ հունվարի 13-ին, Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ ավելի քան 20 րոպե ուշացումով: Մամուլի ասուլիսի ընթացքում Սաֆարյանն անդրադարձավ խորհրդի առաջիկա անելիքներին ու նշեց, որ

Կառավարության հետ քննարկումներ է սկսել տարածքների շուրջ, որտեղ Հանրային խորհուրդը պետք է ծավալի իր գործունեությունը։

«Այդ տարածքները պետք է հասանելի լինեն հանրության համար։ Այս մեկ ամսվա ընթացքում տարբեր հանձնաժողովների անդամների հետ զրույցներ, քննարկումներ ենք ունեցել, որոնք հանգեցրել են նրան, որ տարածքը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ արագ կարողանան հավաքվել այնտեղ»։

Ըստ ՀԽ նախագահի՝ հատկացվող տարածքը պետք է ունենա նաև մեծ դահլիճ, քանի որ խորհրդում հանձնաժողովներ կան, որոնց անդամների թիվը հասնում է 150-160-ի։

«Գիտեմ, որ նախկինում Հանրային խորհրդին առաջարկվել է Կառավարության շենքերից մեկում մշտական վայր ունենալ, նաև առաջարկվել է Սարյանի հատվածում ինչ որ տեղ հատկացնել: Այժմ հենց այդ հարցն էլ քննարկում ենք: Մեր ամենաառաջին անելիքը մշտական, գործող հասցե ունենալն է»,-ասաց Սաֆարյանը։

Օրակարգային այլ հարցերի անդրադառնալով՝ նա նշեց, որ առաջիկայում վարչապետի հետ հանդիպման ժամանակ պետք է հստակեցվի Հանրային խորհրդին տրվող գործիքակազմը, լիազորությունները, ինչպես նաև պետք է մշակեն առաջիկա նիստերի օրակարգը, ժամանակացույցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: