Հայերեն   English   Русский  

Աբխազիայի խորհրդարանն ընդունեց նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնաթողությունը


  
դիտումներ: 125

Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել Է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Իր պաշտոնը կթողնի նաև նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այդ մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Պաշտոնաթողությունն ընդունելու օգտին քվեարկել Է նիստին մասնակցող 34 պատգամավորներից 32-ը:

«Ընդունել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Ջումկովի Խաջիմբայի պաշտոնաթողությունը: Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում դրա ընդունման օրվանից»,-ասված Է փաստաթղթում, որն ընդունվել Է Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների կողմից:

Խորհրդարանը վարչապետ Վալերի Բգանբային օժտել Է պետության ղեկավարի պաշտոնակատարի լիազորություններով: Որոշումն ընդունելու օգտին քվեարկել են ներկա գտնված բոլոր 34 պատգամավորները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: