Հայերեն   English   Русский  

Լրատվամիջոցները կկարողանա՞ն պետռեգիստրից անվճար տեղեկություններ ստանալ


  
դիտումներ: 131

Այսօր՝ հունվարի 13-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առաձին պետական ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում, ինչպես նաև կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ

առաջարկված օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, որոնք գործունեություն են ծավալում լրատվամիջոցների ոլորտում, հնարավորություն ունենան Միասնական պետական գրանցամատյանից տեղեկություններ ստանալ անվճար հիմքով:

Նրա խոսքով՝ այս բոլոր տվյալները հիմա եւս հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրքի վճարում կատարելուց հետո:

«Ցանկացած մարդ, որը ցանկանում է հասանելիություն ստանալ Միասնական պետական գրանցամատյանում պարունակվող տեղեկություններին՝ առանց պետական տուրք վճարելու, պետք է Գործակալություն համապատասխան դիմում ներկայացնի, որի ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով»,- պարզաբանեց Գալյանը:

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: