Հայերեն   English   Русский  

​Հռոմում արգելել են հուշանվերներ վաճառել որոշ տեսարժան վայրերի մոտ


  
դիտումներ: 235

Հռոմում այսուհետ արգելված է հուշանվերներ, ըմպելիքներ և ֆաստֆուդ վաճառել նշանավոր զբոսաշրջային տեսարժան վայրերում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Express թերթին:

Ըստ այդմ՝ արգելված է վաճառել դրանք հատկապես Իսպանական աստիճանների, Պանթեոնի, Թրևի շատրվանի և Նավոննա պյացցայի մոտ: Ինչպես նշում է պարբերականը, Հռոմի իշխանությունները դիմել են ևս մի արմատական քայլի՝ փորձելով պայքարել զանգվածային զբոսաշրջության դեմ:

Հռոմի ամենատարածված հուշանվերները Հռոմի պապի, Կոլիզեյի արձանիկներն են, գլադիատորների սաղավարտները, մագնիսներն ու գավաթները: Դրանք վաճառվում են ավելի էժան, քան Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, և զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունեն:

Ըստ թերթի տվյալների՝ հուշանվերների կրպակների տերերին առաջարկել են վաճառքի այլընտրանքային կետեր, բայց շատերը դժգոհ են նոր օրենքից, քանի որ «աշխատում էին օրինական և զբոսաշրջիկներին մատուցում էին անհրաժեշտ ծառայությունը»:

Հռոմը վաղուց է տառապում զբոսաշրջիկների կուտակումներից:

Քաղաքի իշխանությունները պարբերաբար լրացնում են վարքականոնները ճամփորդների համար, օրինակ՝ լուրջ տուգանքներ գոյություն ունեն շատրվաններին մագլցելու, դրանց ավազաններում լողալու, աստիճաններին նստելու և պառկելու համար: Տուգանքները հասնում են մինչև 450 եվրոյի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: