Հայերեն   English   Русский  

​Լոս Անջելեսում հայտարարվել են այս տարվա «Օսկարի» հավակնորդների անունները


  
դիտումներ: 281

Ամերիկայի կինոարվեստի ակադեմիան ընտրել է 2020 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգին:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Ֆորդը Ֆերրարիի դեմ», «1917», «Ամուսնական պատմություն», «Ջոկեր», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Փոքր կանայք», «Մի անգամ… Հոլիվուդում» և «Մակաբույծներ» կինոնկարները:

Լավագույն ռեժիսորի կոչման համար պայքարելու են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»), Սեմ Մենդեսը («1917»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ… Հոլիվուդում») և Պոն Չժուն Հոն («Մակաբույծներ»):

Լավագույն դերասանի կոչման համար պայքարելու են Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Լեոնարդո դի Կապրիոն («Մի անգամ… Հոլիվուդում»), Ադամ Դրայվերը («Ամուսնական պատմություն»), Ջոնաթան Փրայսը («Երկու պապ») և Հոակին Ֆենիքսը («Ջոկեր»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Սկառլետ Յոհանսոնը («Ամուսնական պատմություն»), Սիրշա Ռոնանը («Փոքր կանայք»), Շառլիզ Թերոնը («Սկանդալ») և Սինթիա Էրիվոն («Հարիեթ»):

92-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու Լոս Անջելեսում 2020 թ. փետրվարի 9-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: