Հայերեն   English   Русский  

Տարոն Թովմասյանը չի հերքում, որ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո չեղարկվել են իր հարկային պարտավորությունները


  
դիտումներ: 1069

Tert.am-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 13–ին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել

«Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել իր ընկերության նկատմամբ սահմանված 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու համար։

Հարցաքննության ավարտին Tert.am-ի հարցերին, թե Հրայր Թովմասյանի դեմ ինչի դիմաց է ցուցմունք տվել, նշվում է, որ 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու դիմաց, Տարոն Թովմասյանը չպատասխանեց. «Ոչ մի հարցի չենք պատասխանում»։

«Չորս ժամ անց ՀՔԾ–ից դուրս գալուց հետո Տարոն Թովմասյանը չհերքեց տարածված տեղեկությունը, որ իր ընկերությունը 200 մլն հարկային պարտավորություն է ունեցել, որը Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են»,– գրում է կայքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: