Հայերեն   English   Русский  

​ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ… Պարույր Սևակ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 278

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր , մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ։

Մարալիկին գումարվեց Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը։

Այո, նախարարությունը հաշվարկներ է արել և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և վերոնշյալ, և մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի՞ ողբերգական դեպք կարող է պատահել, ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք , համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականններից (կմնան միայն հատ ու կենտ ուսուցիչները)։

-Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։

-Եվ, վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով, հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ ՝ Հայաստանից։

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: