Հայերեն   English   Русский  

Ծանրամարտիկները հանդես կգան վարկանիշային մրցաշարում


  
դիտումներ: 560

Ծանրամարտի Հայաստանի փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի:


Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը ուսումնամարզական հավաք է անցնում Ծաղկաձորում, որը մեկնարկել է հունվարի 13-ին և կշարունակվի մինչև հունվարի 27-ը:
Իրանի վարկանիշային մրցաշարին կմասնակցեն Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը տեղափոխվել է օլիմպիական քաշ՝ 96 կգ և պայքարելու է Տոկիո-2020-ի վարկանիշային միավորների համար:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: