Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». ԱՄՆ-ը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից. Ո՞ւմ են տեսնում վարչապետի հնարավոր թեկնածու


  
դիտումներ: 84

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ իշխանություններն ակնդետ հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին ու վարած քաղաքականությանը, հընթացս՝ նաև նրա ռեյտինգի ամենամսյա հետազոտություններ են կատարում, ինչով հատկապես զբաղվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Մեր աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից և հատկապես անհանգիստ է, որ այդ անկման արդյունքում կարող են իրենց համար անկանխատեսելի զարգացումներ գրանցվել Հայաստանում, և իշխանության ղեկին կարող է հայտնվել անցանկալի անձ, ուստի քննարկում են ընդունելի տարբերակներ։

Մեր տեղեկություններով, ամերիկյան կողմի համար առավել ընդունելի տարբերակ է համարվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: