Հայերեն   English   Русский  

Շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել


  
դիտումներ: 81

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ

հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ.-ն և 1983թ. ծնված Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա.-ն, 2010թ. ծնված Ա. Ա.-ն, 2007թ. ծնված Ա. Ա.-ն, 2017թ. ծնված Ա. Ա.-ն և 2010թ. ծնված Ս. Մ.-ն:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: