Հայերեն   English   Русский  

«Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվի, այլև կուժեղանա նոր ծառայություններով. Չոբանյան


  
դիտումներ: 551

Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։

Անկախը Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից տեղեկացավ,որ հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։

Մարզպետը նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով. «Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: