Հայերեն   English   Русский  

Կառավարությունն այլևս գյուղացուն կրած վնասի համար գումար չի տա, եթե նա ապահովագրված չէ


  
դիտումներ: 484

Այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ

2019-ին մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը:

«Խոսքը վերաբերում էր 6 մարզերում՝ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Կոտայքում և Տավուշում խաղողի և ծիրանի՝ երեք ռիսկերից ապահովագրմանը: Այդ երեք ռիսկերն են՝ կարկուտը, ցրտահարությունը և հրդեհը: Որքան ապահովագրվողն է վճարում ապահովագրավճար, նույնքան վճարում է կառավարությունը, իսկ եթե երկու ռիսկից ապահովագրվում է, կառավարության մասնակցությունը դառնում է 60 տոկոս: Մենք ունենք արդեն 100 դիմումներ, որոնք ընթացքի մեջ են. կարծում ենք, որ մինչև փետրվարի վերջ այդ թիվը կմեծանա»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը նախկինում գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի մի փոքր մասը փոխհատուցում էր, մոտ 4-5 տոկոսի չափով. «Հիմա մենք փոխել ենք հատուցման եղանակը, հիմա հատուցում ենք ոչ թե այն ժամանակ, երբ վնասը տեղի է ունենում, այլ աջակցում ենք, որ գյուղացին ապահովագրի իր ռիսկը: Հիմա երբ կա ապահովագրություն, չի լինելու վնասի փոխհատուցում այն տնտեսությունների համար, որոնք չեն օգտվի ապահովագրման հնարավորությունից»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: