Հայերեն   English   Русский  

Հունվարի 13-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք


  
դիտումներ: 89

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 4, ծեծի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու` 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության ու վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: