Հայերեն   English   Русский  

​Հավթարը մեկնել է Մոսկվայից՝ չստորագրելով համաձայնագիրը


  
դիտումներ: 793

Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆ Հավթարը մեկնել է Ռուսաստանից՝ այդպես էլ չստորագրելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:

Ըստ նրանց տվյալների՝ Հավթարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվայից՝ չստորագրելով Լիբիայում կրակը դադարեցնելու մասին համաձայնագիրը:

Երեկ՝ երկուշաբթի, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տեղեկություն տվեց Մոսկվայում կայացած Լիբիայի կարգավորման հարցով բանակցությունների արդյունքների մասին, ըստ որի՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչները ստորագրել են փաստաթուղթ, որը որոշակիացնում է հրադադարը, իսկ մարշալ Խալիֆ Հավթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել այն ուսումնասիրելու համար:

«Լիբիայի ազգային միասնության կառավարության նախագահ պարոն Սարաջը և պետական խորհրդի նախագահ պարոն Միշրին այն հենց նոր ստորագրեցին: Մարշալ Հավթարը՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատարը և Թոբրուկի պատգամավորների պալատի նախագահ պարոն Աքիլա Սալեհը դրական են համարում այդ փաստաթուղթը և խնդրել են լրացուցիչ ժամանակ մինչև վաղն առավոտ, որպեսզի կողմնորոշվեն ստորագրման հարցում,- ասել է Լավրովը:- Հուսով եմ, որ որոշումը դրական կլինի»:

Նախարարը նշել էր , որ Ռուսաստանի ներկայացուցիչները կշարունակեն կողմերին աջակցություն ցույց տալ այդ պայմանավորվածությունների իրականացման հարցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: