Հայերեն   English   Русский  

Դիմել եմ Առողջպահության նախարարություն` հարցը պարզելու համար. Արման Աբովյանը՝ մի շարք համայնքներում ծննդատները փակելու որոշման մասին


  
դիտումներ: 206

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները: Հաշվի առնելով հարցը կարևորությունը, դիմել եմ Առողջպահության նախարարություն` հարցը պարզելու համար։ Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների և ծննդատների հաշվին, դա անթույլատրելի է։ Ստանամ պատասխանը և հասկանամ, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: