Հայերեն   English   Русский  

​Զելենսկին հեռացրել է Պորոշենկոյի կնոջը՝ փոխարինելով նրան իր տիկինով


  
դիտումներ: 239

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է պետության նախկին ղեկավար Պյոտր Պորոշենկոյի կնոջը՝ Մարինային «Միստեցկի արսենալ» Ազգային մշակութա-գեղարվեստական և թանգարանային համալիրի զարգացման խորհրդի կազմից: Համապատասխան հրամանը զետեղված է պետության ղեկավարի կայքում:

Մարինա Պորոշենկոյի տեղը կզբաղեցնի Ուկրաինայի ներկայիս առաջին տիկին Ելենա Զելենսկայան:

Մինչ այս Մարինա Պորոշենկոն լքել էր նաև Ուկրաինայի մշակութային հիմնադրամի նախպագահի պաշտոնը՝ բացատրելով իր որոշումը գործող իշխանությունների ճնշումներով: Ուկրաինայի նախկին առաջնորդի կինը պատմել է, որ հիմնադրամի դիտորդական խորհրդում իր լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Վլադիմիր Բորոդյանսկին: Մարինան վստահ է, որ այդ քայլի նախաձեռնությունը Ուկրաինայի նախագահի գրասենյակինն է, ուստի հույս ունի իր հեռանալով կանխել քաղաքական ճնշումներն իր թիմի անդամների նկատմամբ:

Մարինա Պորոշենկոյի խոսքով՝ միակ դժգոհությունը, որ կարող է ծագել իր նկատմամբ, իր ազգանունն է: Սակայն մտադիր չէ փոխել այն, քանի որ կրում է արդեն ավելի քան 30 տարի և «հպարտանում է, որ մտել է Ուկրաինայի պատմության մեջ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: