Զելենսկին հեռացրել է Պորոշենկոյի կնոջը՝ փոխարինելով նրան իր տիկինով
Մարինա Պորոշենկոյի տեղը կզբաղեցնի Ուկրաինայի ներկայիս առաջին տիկին Ելենա Զելենսկայան:
Մինչ այս Մարինա Պորոշենկոն լքել էր նաև Ուկրաինայի մշակութային հիմնադրամի նախպագահի պաշտոնը՝ բացատրելով իր որոշումը գործող իշխանությունների ճնշումներով: Ուկրաինայի նախկին առաջնորդի կինը պատմել է, որ հիմնադրամի դիտորդական խորհրդում իր լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Վլադիմիր Բորոդյանսկին: Մարինան վստահ է, որ այդ քայլի նախաձեռնությունը Ուկրաինայի նախագահի գրասենյակինն է, ուստի հույս ունի իր հեռանալով կանխել քաղաքական ճնշումներն իր թիմի անդամների նկատմամբ:
Մարինա Պորոշենկոյի խոսքով՝ միակ դժգոհությունը, որ կարող է ծագել իր նկատմամբ, իր ազգանունն է: Սակայն մտադիր չէ փոխել այն, քանի որ կրում է արդեն ավելի քան 30 տարի և «հպարտանում է, որ մտել է Ուկրաինայի պատմության մեջ»: