Հայերեն   English   Русский  

​Չինաստանում հայտնաբերվել է նոր վիրուս, որը կարող է մարդուց մարդու փոխանցվել


  
դիտումներ: 288

Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող Է մարդուց մարդու փոխանցվել: Ներկայումս այդ փոխանցումը սահմանափակ բնույթ ունի, սակայն չի կարելի բացառել ապագայում վիրուսի տարածումը: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը:

«Ինչ վերաբերում Է վիրուսին, ապա առկա Է սահմանափակ փոխանցում մարդուց մարդու»,- ասել Է նա: Փորձագետը պարզաբանել Է, որ ԱՀԿ-ն պետք է պատրաստ լինի վիրուսի հետագա տարածմանը: Այժմ ԱՀԿ-ն հետևում Է իրավիճակին: Կերխոուվի խոսքով՝ աշխարհի բոլոր հիվանդանոցները պետք Է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն:

Կերխոուվը, որ ԱՀԿ-ում ղեկավարում Է կենդանիներից փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, ընդգծել Է, որ Չինաստանում հայտնաբերված նոր պնևմոնիայի որևէ առանձնահատուկ բուժում չկա: Կիրառվում են հակավիրուսային միջոցներ, որոնք օգտագործվում են այլ վիրուսային հիվանդությունների դեպքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: