Հայերեն   English   Русский  

Մարզային ծննդատները փակելու որոշում է կայացնում նախկին հարկային ոստիկանը. Նարեկ Սամսոնյան


Նարեկ Սամսոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 269

Առողջապահության նախարարությունում պետական պատվերի հարցերի քննարկման հանձնաժողովի նախագահն այն նույն Արտյոմ Սմբատյանն է,

որին կառավարման անհրաժեշտ փորձառություն եւ ստաժ չունենալու համար չկարողացան դարձնել նախարարության գլխավոր քարտուղարը եւ որը փաստացի 9 ամիս ապօրինի զբաղեցրել էր այդ պաշտոնը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

«Վերջին օրերի ամենակարեւոր իրադարձության՝ մարզային ծննդատների փակման մասին:

Առողջապահության նախարարությունը հանդես եկավ «պարզաբանումներով», թե ինչու է փակում 9 մարզային ծննդատուն: Փաստարկներն անգամ հպանցիկ քննադատության նույնիսկ չեն դիմանում, սակայն հարցն այլ է:

Պարզվում է՝ Առողջապահության նախարարությունում պետական պատվերի հարցերի քննարկման հանձնաժողովի նախագահը այն նույն Արտյոմ Սմբատյանն է, որին կառավարման անհրաժեշտ փորձառություն եւ ստաժ չունենալու համար չկարողացան դարձնել նախարարության գլխավոր քարտուղարը եւ որը փաստացի 9 ամիս ապօրինի զբաղեցրել էր այդ պաշտոնը՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Արտյոմ Սմբատյանն իր գրառմամբ, ըստ էության խոստովանեց, որ մարզային ծննդատները փակելու որոշումը ինքն է կայացրել՝ որպես պետպատվերի հանձնաժողովի նախագահ: Փաստացի, նոր Հայաստանում մարզային ծննդատները փակելու որոշում կարող է կայացնել մի նախկին հարկային ոստիկան, որը երբեւիցե առողջապահության ոլորտում չի աշխատել, թյուր պատկերացում ունի մարզային բժշկության զարգացման ռազմավարական կարեւորության եւ դա անելու ուղիների մասին:

Իսկ ի՞նչ էինք սպասում մի նախարարությունից, որի ղեկավար կազմում գեթ մեկ բժշկական մասնագիտություն ունեցող չկա, գեթ մեկ սպիտակ խալաթ հագած ու հիվանդ բուժած մարդ չկա:

Կհասկանա՞ն արդյոք հանրային առողջության մասնագետը, տնտեսագետն ու իրավաբանը մարզում աշխատող բժշկի բեռն ու պատասխանատվության չափը: Իհարկե՝ ոչ: Իսկ եթե՝ ոչ, ինչպե՞ս պետք է մարզային առողջապահություն զարգացնեն: Այնպես, ինչպես հիմա են անում ՝ մարզային հիվանդանոցներ փակելով:

Տղերք, մի արեք այդպես: Դա չէ ճիշտ ուղին: Մի քանդեք տարիներով կառուցածն ու կայացրածը: Վաղը մարալիկցին ու աչաջուրցին ձեր հետեւից գալու են ու պատասխաններ պահանջեն: Ընդունեք, որ առողջապահությունը ձեր խելքի բանը չի ու գնացեք հարկեր հավաքելու ու ՀԴՄ կտրոն չխփող բռնելու: Ինը համայնքի բնակչի ձեզ թշնամի մի դարձրեք:

Մարալիկի ծննդատան բժիշկները, որոնք այս օրերին, առանց ֆինանսավորման շարունակում են ծնունդներ ընդունել եւ հղիներ սպասարկել, մեծագույն հարգանքի են արժանի: Երեւի նրանք ավելի լավ գիտեն ինչպես մարզային առողջապահություն զարգացնել, քան Արսեն Թորոսյանն ու իր ապաշնորհ թիմը»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: