Հայերեն   English   Русский  

Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում


  
դիտումներ: 102

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետեւյալ նշանակումները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ:

Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանը, ազատվելով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում` որպես Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: