Հայերեն   English   Русский  

Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել քննիչի հետ. Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 237

Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գրառմանը, որտեղ նա լուսանկար է հրապարակել ՔԿ-ից ու գրել, որ առաջին անգամ պատմության մեջ երկրի գործող ղեկավարը հրավիրվել է ՔԿ եւ պատասխանում է քննիչի հարցերին:

«Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետեւ ամենեւին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։

Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»,-գրել է Մելիքյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: