Հայերեն   English   Русский  

Բաղդադի հյուսիսում ավիաբազա է հրթիռակոծության ենթարկվել


  
դիտումներ: 146

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում ավիաբազա է հրթիռակոծության ենթարկվել, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով իրաքյան ռազմական աղբյուրին:

Նշվում է, որ բազայի տարածքում են գտնվում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զորքերը:

Հաղորդվում է, որ ավիաբազայի վրա արձակվել են «Կատյուշա» հրթիռներ, տուժածներ չկան:

Հայտնի չէ, թե ռազմաբազայի ուղղությամբ քանի հրթիռ է արձակվել: Առայժմ ոչ մի կազմակերպություն հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրաքում «Բալադ» ավիաբազայի ականանետային գնդակոծության մասին, որի հետեւանքով վիրավորվել էր 4 իրաքցի զինծառայող:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: