Հայերեն   English   Русский  

Այսօրվանից սկսած, ցանկացած հարցաքննության մասնակցելիս, ցանկացած քննիչի հետ նմանատիպ լուսանկար եմ անելու ու հրապարակեմ. Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 172

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պաշտոնապես հայտարարում եմ,

Այսօրվանից սկսած, ցանկացած հարցաքննության մասնակցելիս, ցանկացած քննիչի հետ նմանատիպ լուսանկար եմ անելու ու հրապարակեմ: Ու թող փորձվի մի քննիչ լուսանկարվելը ապօրինի, կամ ոչ իրավաչափ համարել: Էդ պահից սկսած ես կդադարեմ որևէ քննչական գործողության մասնակցել և տվյալ քննիչին անվանական կհռչակեմ Նիկոլի ոտի տակի լաթ ու իրա նկարներով կհեղեղեմ ֆեյսբուքը:

Հ.Գ.Էս շոուն (լկտիությունը), եթե թույլատրելի է, ապա թույլատրելի է բոլորին, եթե թույլատրելի չէ ուրեմն սույն քննիչը օրենք/կարգ է խախտել և ապագայում պետք է պատժվի: Իսկ երկրի «գերագույն գլխավոր խմբագրին» խորհուրդ եմ տալիս, նմանատիպ նկարներ հրապարակել նաև ապագայում` ԱԱԾ մեկուսարանից: Խոստանում եմ ես տեսախցիկը կապահովեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: