Հայերեն   English   Русский  

Ուկրաինան խնդրել է Իրանին իրեն փոխանցել Թեհրանի մոտ խփված ինքնաթիռի «սև արկղերը»


  
դիտումներ: 189

Ըստ 112.ua-ի՝ Ուկրաինան Իրանին խնդրել է իրեն հանձնել Boeing 737-ի «սև արկղերը»։

«Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը և անվտանգության ծառայությունը դիմել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին իրավական օգնության հարցով՝ կապված ուկրաինացի իրավապահներին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի ինքնագրերը հանձնելու հետ, որը կատարում էր Թեհրան-Կիեւ PS752 չվերթը եւ խփվեց իրանցի զինվորականների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուկրաինան ցանկանում է ապահովել ինքնաթիռի ինքնագրերի պատշաճ վերծանումը, նշում է գործակալությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: