Հայերեն   English   Русский  

2019 թվականին Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ է գրանցվել՝ շուրջ 47 տոկոս


  
դիտումներ: 185

Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ասաց, որ Արցախի ԱԳՆ-ի նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը:

«Այս քայլը՝ Արցախում կազմակերպված եւ անցկացված համազգային եւ միջազգային քաղաքական, մարզական եւ մշակութային միջոցառումների հետ մեկտեղ, որոնցից են, մասնավորապես, Արցախի բարեկամների համաժողովը, Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական խաղերը, թույլ են տվել արձանագրել Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ։ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 47 տոկոս»,-ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: