Հայերեն   English   Русский  

​Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալծանր. Մարդու իրավունքների պաշտպան


  
դիտումներ: 314

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ:

Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:

Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:

Մանվել Գրիգորյանը ներկայում գտնվում է բժշկական հսկողության ներքո և ստանում դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությամբհետո, երբ հաղորդագրությունից նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում Մ.Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտոթյան ենթարկելու և բուժօգնություն ցուցաբերելու համար:

Մանվել Գրիգորյանի՝ ազատությունից զրկման վայրում ու քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատկազմը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները ողջ ծավալով:

Մարդու իրավունքների պաշտպանն ընգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայում գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ.Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանկենտրոնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: