Հայերեն   English   Русский  

Մեկ հոդվածի պատմություն


Արա Վարդանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 491

Ինչպես գիտեք երեկվանից

ամբողջ համացանցի քննարկման առարկա է դարձել Սովետական Հայաստանում, վա՜յ կներեք, Հայկական Ժամանակում տպված հոդվածը, որով փորձ է արվում "վնասազերծել" Արթուր Վանեցյանին։ Հոդվածին հետևեց Մարիամ Փաշինյանի 2 գրառումները, որոնք էլ ավելի թեժացրեցին թեման։ Դրանից անմիջապես հետո գործի դրվեց ֆեյքահայությունը և, իհարկե, աներձագը, ով լուրջ դեմքով խոսում է այն մասին, որ այս հոդվածը փաստորեն բացահայտում է Արթուր Վանեցյանին գործից ազատելու հիմնական պատճառը՝ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձը։

Հարգելինե՛րս, դուք իրոք չեք մեծացել և մնացել եք ձեր քաղաքական հոր դարաշրջանում և փաստորեն օգտագործում եք նույն մեխանիզմները։ Ես չեմ մոռացել, թե ինչպես է Լևոն Տեր Պետրոսյանի մտերիմը Ռուսաստանում պատվիրել հոդված Նախագահ Քոչարյանի գոյություն չունեցող 4 միլիարդի մասին։ Այո՛, հենց այն հոդվածը, որին հետագայում հղում էին անում բազմաթիվ մարդիկ։ Ստացվում էր, որ որևէ փաստ չկա, բայց կա մեկ հոդված, որի վրա էլ կարելի է անընդհատ հղում տալ։ Դա, անխոս, արել եք վարպետորեն։ Շուրջ երկու տարի է ինչ դուք զավթել եք իշխանությունը և որևէ մեկը կասկած չունի, որ այս ընթացքում օրուգիշեր ման եք եկել ձեր իսկ կողմից ստեղծված առեղծվածային 4 միլիարդը։ Պարզ է նաև, որ չեք գտել, քանի որ չկար։ Ասեմ ավելին, դուք շատ լավ գիտեիք, որ չկա դրա համար էլ զարմացած չեք։

Այսօր դուք անում եք նույնը, տպագրում եք մեկ հոդված, որին իսկ հղում տալով անընդմեջ փորձելու եք ասել որ Վանեցյանը հեղաշրջում էր ուզում աներ, դե մենք էլ իրեն գործից հանեցինք։ Հատկանշական է, որ այս անգամ չեք կարողացել նման հոդված Ռուսաստանում պատվիրել՝ քաջ գիտակցելով, որ հոդվածի պատվիրատուները կհայտնաբերվեն րոպեներ անց։ Եվ եկել եք "փայլուն" գաղափարի, տեղադրել հոդվածը հենց ընտանեկան ալբոմում, վայ կներեք, թերթում։ Ինչ խոսք, ժամանակները փոխվում են, իսկ դուք և ձեր ստոր մեթոդները՝ ոչ։

Ուղակի մեկ բան հասկացեք, այն որ դուք չեք փոխվել, չի նշանակում որ չի փոխվել ոչ ոք։

Ձեր անմեղսունակ խաղերը տանը խաղացեք, այլ ոչ թե մեր երկրի գլխին։ Դեռ այսքանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: