Հայերեն   English   Русский  

Մեծամորում 44-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել


  
դիտումներ: 103

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 15-ին, ժամը 19:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին փորձում է ինքնահրկիզել իրեն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնահրկիզման փորձը և նրան իջեցրել տանիքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: