Հայերեն   English   Русский  

ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կմասնակցեն թվային տնտեսության համաժողովին


  
դիտումներ: 90

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը հունվարի 31-ին տեղի կունենա Ալմաթիում: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել Է Ղազախստանի թվային զարգացման, ինովացիաների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

«Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցեն ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները, քաղաքական գործիչներ, առաջատար գլխավոր գործադիր տնօրեններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետներ: Բանավեճերի հիմնական թեման կդառնա ավելի շատ տվյալների եւ արհեստական ինտելեկտի հիման վրա տարածաշրջանի կայուն զարգացման ուղիների քննարկումը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հայտնել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: