Հայերեն   English   Русский  

Բրազիլիացի ամուսինները պատահաբար պարզել են, որ քույր ու եղբայր են


  
դիտումներ: 1329

Փոքրիկ դստերը դաստիարակող ամուսինները հանկարծ պարզել են, որ իրականում քույր ու եղբայր են, որոնց մանուկ հասակում են բաժանել իրարից:

Նրանք գիտեին , որ մայրերն իրենց թողել են ու, երբ դուստր ունեցան, ապա որոշեցին գտնել սեփական ծնողներին: Արդյունքը եղավ այն, որ նրանք պարզեցին, որ իրենց որոնածը ոչ թե 2 տարբեր կանայք են, այլ մեկը:

39-ամյա Ադրիանան ու նրա 37-ամյա ամուսինը` Լեոնարդոն ծանոթացել են 10 տարի առաջ: Նրանց դուստրը 6 տարեկան է արդեն: Տարիներ առաջ նրանք որոշեցին իրնց մայրերին որոնել: Լեոնարդոն հիշում էր, որ իր մոր անունը Մարիա էր ու նա իրեն թողել էր, երբ տղան 8 տարեկան էր: Լեոնարդոյի բախտը բերեց.նրան որդեգրեց մի ուրիշ կին, իսկ Ադրիանան մնաց առանց մոր` մեկ տարեկան հասակում. Նրան դատիարակել է հայրը: Նա գիտեր, որ իր մոր անունը Մարիա է, սակայն այդ անունը Բրազիլիայում շատ տարածված է: Այնպես որ, ամուսինները որոշեցին, որ անունը պարզապես համընկել է: Մոր որոնումների ժամանակ Ադրիանան զանգահարեց Globo Radio, որով կորած հարազատների որոնման մասին հաղորդում էր գնում: Ռադիոկայանի աշխատակիցները գտան Ադրիանայի մորը ու, դուստրը կարողացավ նրա հետ զրուցել: Վերջում կինը խոստովանեց, որ ինքը նաև Լեոնարդո անունով որդի է ունեցել, որին նույնպես լքել է: Դա լսելով` Ադրիանան ապշեց` դա սոսկ զուգադիպություն չէր:

Ինչպես Independent-ն է հայտնում, այս զույգը գենետիկ սեքսուալ ձգողականության երևույթի զոհ են դարձել, որն առաջանում է հարազատների մեջ, որոնք երկար տարիներ բաժանված են եղել ու հանկարծ` հասուն տարիքում հանդիպել:

“Հիմա ես վախենում եմ տուն գնալ` հանկարծ Լեոնարդոն ինձ ավելի քիչ սկսի սիրել: Ես նրան շատ եմ սիրում”,-խոստովանել է Ադրիանան մոր հետ զրույցի ժամանակ:

Ճիշտ է, ամուսինները դեռևս չեն գրանցել իրենց ամուսնությունը, սակայն Ադրիանան համոզված է, որ միայն մահը կբաժանի իրենց: ”Այս ամենն Աստծո կամոք էր: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք չիմանայինք, որ բարեկամներ ենք: Սակայն, մենք դրա մասին չգիտեինք, ու սիրահարվեցինք”,-ասում է կինը:

Ադրիանան ու Լեոնարդոն որոշել են, որ ոչ մի հանգամանք չի կարող խանգարել իրենց.”Սկզբում մենք ցնցված էինք, իսկ հետո ընտանեկան խորհուրդ արեցինք ու վճռեցինք, որ մենք կմնանք ամուսիններ, ով ինչ էլ ասելու լինի: Մենք համատեղ այնքան պլաններ ունենք: Ոչինչ չի խանգարի մեզ”, -հայտարարել է Ադրիանան: Թե ինչ կերպ է նրանց արյունակցությունն անդրադարձել երեխայի վրա` չի հայտնվում:

Ինչպես պարզվել է, այս դեպքը եզակի չէ: 2008-ին ողջ աշխարհը ցնցեց երկվորյակների պատմությունը, որոնք ծննդյան օրից էին բաժանվել ու տարիներ անց հանդիպել էին ու ամուսնացել: Պարզվեց, որ նրանց տարբեր ընտանիքներ էին որդեգրել ու նրանք անգամ գաղափար չունեին միմյանց մասին:Նրանց ամուսնությունն արդյունքում անվավեր ճանաչվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: