Հայերեն   English   Русский  

5 մարզերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


  
դիտումներ: 148

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Փակ է Հ-31 ավտոճանապարհի Տաշիր-Գյումրի հատվածը:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզում (բացառությամբ Մարտունի և Վարդենիս քաղաքների), Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Սյունիքի և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: