Հայերեն   English   Русский  

Մխիթար Հայրապետյանի կարծիքով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացել է


  
դիտումներ: 33

Այսօր՝ հունվարի 16-ին, «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը՝ որպես իրավական գործիք, հնացել է և չի համապատասխանում իրողություններին, որոնք ստեղծվել են նոր հետհեղափոխական Հայաստանում։

Լսումները, նրա խոսքով, հետապնդում են ոլորտի բոլոր խնդիրները վերհանելու և տարբեր մտքերի ու առաջարկությունների ազատ արտահայտումն ապահովելու նպատակ, որոնք կարող են հետագայում կյանքի կոչվել նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակում։

«Կիրականացվեն լուրջ և մասշտաբային փոփոխություններ։ Ոմանց համար դրանք բարդ ու ծանր կլինեն, քանի որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը մինչհեղափոխական շրջանում, գուցե, կարող էր կիրառելի լինել շատ կողմերի համար, բայց հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել լիովին բարեփոխել այս ոլորտը»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ նոր օրենսդրական նախաձեռնությունը պետք է լուծի երեք խնդիր՝ տեխնիկական հարցեր, եթերի բովանդակություն, ինչպես նաեւ մշակութային-կրթական բաղադրիչի ապահովում, ինչը, խորհրդարանականի կարծիքով, չափազանց կարեւոր է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: