Հայերեն   English   Русский  

«Ժողովրդից դեռ չեք վախենում, Աստծուց վախեցեք»․ Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 151

ՀՀԽ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Լրատվամիջոցների հաղորդմամբ այսօր հայտնի դարձավ, որ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները կաթվածահար են կառավարության պատճառով:

Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը:

Դրան հակառակ նախանձելի օպերատիվությամբ բարեգործական են ճանաչվել և հարկերից ազատվել ՍՈՐՈՍ-ի հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր՝ շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Ես չեմ անդրադառնում հարցի զբոսաշրջային կամ մշակութային կողմին: Քննարկման առարկա է միայն խնդրի բարոյական կողմը:

Անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը:

4-րդ դարում կառուցված, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մայր տաճարը վերանորոգվել է պարսիկների օրոք, Ռուսական կայսրության ժամանակ և Խորհրդային Միության տարիներին:

Եվ ահա այսօր, Երրորդ Հանրապետության անաստված և հակաքրիստոնյա կառավարությունը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից:

Սա է ձեր “Նոր Հայաստանը”, պարոնայք:

Ժողովրդից դեռ չեք վախենում, Աստծոց վախեցեք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: